Մեր մասին

Բարի գալուստ «ԵՐՄԻՔ» ՍՊԸ-ի պաշտոնական կայք-էջ.

«ԵՐՄԻՔ» ՍՊԸ-Ն ԱՐԴԱՐԱՑՐԵԼ Է ԲՈԼՈՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀՈՒՅՍԵՐԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐԵԼ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ. ԻՍԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏՈՒՄ Է, ՈՐ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՆԵՐԴՐՎԱԾ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԻԱՎՈՐ ԳՈՒՄԱՐՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿ ԱՎԵԼ ԵԿԱՄՈՒՏ:

«Երմիք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1994 թ.-ին: Որն, ինչպես իր գործունեության ընթացքում, այնպես էլ այժմ, մատուցում է վնասազերծման և վարակազերծման (մանրէներ, միջատներ, վնասատուներ, կրծողներ) կանխարգելիչ ծառայություններ, ինչպես նաև առաջարկում դրանց դեմ արդյունավետ և անվտանգ պայքարի միջոցներ:

Ընկերության գերակա նպատակը՝ վնասատուների դեմ կանխարգելիչ և արդյունավետ պայքարն է՝ չվնասելով շրջակա միջավայրը:

Մենք իննովատիվ-նորագույն միջոցներով ու մեթոդներով պայքար ենք ծավալում այնպիսի վնասատուների դեմ, ինչպիսիք են՝

  • Դեզինֆեկցիա (վարակազերծում)` մանրէները, զանազան հարուցիչները և միկրոօրգանիզմները,
  • Դեզինսեկցիա (միջատազերծում)` ցեցերը, ոջիլները, փայտոջիլները, թիթեռները, կարիճները, սարդերը, մորմերը, օձերը,
  • Ֆումիգացիա (գազածխեցում)՝ բոլոր տեսակի ամբարային վնասատուները,
  • Դերատիզացիա (կրծողազերծում)՝ առնետները, մկները:

Տե՛ս ծառայությունները

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

Մեր բոլոր ծառայությունները մատուցվում են միջազգային ստանդարտներին և անվտանգության նորմերին համապատասխան՝ հետևյալ ոլորտներում.

Գյուղատնտեսություն՝
Ֆերմերային տնտեսություններ, թռչնանոցներ, գոմեր, սպանդանոցներ, ձկնաբուծարաններ, ցանքատարածքներ, ամբարներ, բուսական ծածկույթներ, բրդի, բամբակի, մորթու, կաշվի վերամշակման արտադրություններ պահեստներ:

Սննդարդյունաբերություն՝
Հացամթերք, կաթնամթերք, մսամթերք, քաղցրավենիք, ծխախոտ արտադրող, վերամշակող, պահպանող և հանրային սննդի (ռեստորաններ, սրճարաններ) ծառայություններ մատուցող կազմակերպություններ:

Առողջապահություն՝
Բժշկական կենտրոններ, հիվանդանոցներ, առողջարաններ, դեղագործական կազմակերպություններ, դեղատներ, լաբորատորիաներ:

Կրթություն՝
Մանկապարտեզներ, նախակրթարաններ, դպրոցներ, բուհեր, քոլեջներ, կրթահամալիրներ և այլ գիտակրթական հաստատություններ:

Արտադրություն և հասարակական սպասարկման տարածքներ՝
Գործարաններ, արտադրամասեր, պահեստներ, մաքսատներ, օդանավակայաններ, բանկեր, առևտրի կենտրոններ և այլն:

Բնակելի և հարակից տարածքներ՝
Բազմաբնակարան շենքեր, բնակարաններ, առանձնատներ, ամառանոցներ, բիզնես կենտրոններ, գրասենյակներ, հյուրանոցներ, հանգստյան տներ, բակային և հարակից տարածքներ, զբոսայգիներ, պուրակներ, հանգստի գոտիներ:

Ունենալով պետական հավատարմագրված լաբորատորիա՝ ընկերությունն իրականացնում է կենդանական ծագման մթերքի և հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննություն՝ սնունդ արտադրող, վերամշակող, պահպանող, առաքող և մատուցող ընկերություններում:

Վնասատուների դեմ պայքարի ապրանքներ

Ընկերությունն առաջարկում է ապրանքների լայն տեսականի` վնասատուների դեմ պայքարի արդյունավետ միջոցներ, նյութեր.

  • թակարդներ,
  • դեղորայք,
  • անհատական պաշտպանության միջոցներ,
  • այլ ապրանքներ:

Տե՛ս ապրանքների խանութը

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

«ԵՐՄԻՔ» ՍՊԸ-ն համագործակցում է եվրոպական, ճապոնական, ամերիկյան, ռուսական համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար ընկերությունների հետ:

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ

Մենք սպասարկում ենք Հայաստանում և Արցախում գործունեություն ծավալող շուրջ 2000 հաճախորդների:

Մեր պարգևատրումները և մրցանակները


Մեր առավելությունները

Սպասարկման բարձր որակ՝ հիմնված հաճախորդի պահանջմունքների և վստահության վրա

Ապրանքի արագ առաքում՝ Հայաստանում և Արցախում՝ առավելագույնը 3 օրում

Ապահով գործարքներ: Դուք հնարավություն ունեք վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ՝ ARCA, MasterCard, Visa, Mobidram, iDram վճարային համակարգերով և POS տերմինալով

Խնայել Ձեր ժամանակը՝ առաջարկելով առավել հարմարավետ, շահավետ և արագ

Pest Control Services

Եթե ցանկանում եք զերծ մնալ կրծողներից,միջատներից,այլ վնասատուներից, ապա դիմեք «Երմիք»: